Սասունցի Դավիթը

5

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

Անծանոթ բառերը
եթիմ- Որբ
Սըգալ-տխրել
կաղկանձ- Շների հաչոց, վնգվնգոց:
աղաղակ- Բարձր՝ խառնաշփոթ ձայներ, աղմուկ, գոռում-գոչում:
(փոխաբերական) Բողոքի՝ դժգոհության ևն բուռն արտահայտություն՝ պոռթկում:
լեղաճաք- Սարսափահար, լեղապատառ, ահաբեկ:
խալխին-օտարի
կոռ-   Կեռ ծայրով հովվական գավազան:
Առաչադրանքներ

  1. Բնութագրիր Ձենով Օհանին:
    Նա վախում էր Մելիքից ,որովհետև վախում էր Դավիթին սպանի։
  2. Նկարագրիր գառնարած Դավթի հագուստը:
    Դավիթը կեռ ծայրով գավազան ուներ։
  3. Մի բնակչի անունից պատմիր Դավթի գառնարածության մասին:
  4. Վերնագրիր 5-րդ և 6-րդ հատվածները:

5-րդ Չար կինը
6-րդ Գառնառած Դավիթը

Home work

  1. Մեր քաղաքը ամենալավն է։
    Our city is the best.
  2. Կառույցը շատ ընդարձակ է։
    The building is very wide.
  3. Ես օգտագործում եմ իմ նոթբուքը։
    I use my notebook.
  4. Լողավազանը շատ ընդարձակ է։
    The swimming pool is very wide.
  5. Ես ունեմ շատ դասընկերներ։
    I have many classmates.
  6. Իմ դասընկերները և ես  սովորում ենք տաարբեր առարկաներ։
    My classmates and I learning different subjects.
  7. Իմ դպրոցը կոչվում է Նոր դպրոց։
    My school is called New School.
  8. Իմ դպրոցը կոչվում է Արևելյան դպրոց։
    My school is called Eastern School.
  9. Ես շատ եմ սիրում ճամփորդել։
    I love to travel.
  10. Իմ դասըբնկերները և ես ճամփորդում ենք մեր ուսուցիչների հետ։

My classmates and I travel with our teachers.

Ավետիք Իսահակյան Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
    Մակաղ —  Առհասարակ՝ գոմերից հեռու փարախ:
    ոսկեգեղմ- Ոսկեգույն տերևներ ունեցող
    մատաղ — Երիտասարդ, դեռատի
    խարտյաշ- Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:
    ջինջ-մաքուր, պարզ
    անդուլ- Դուլ՝ դադար չունեցող, անդադար:
    ղողանջուն — Ղողանջող, ղողանջ արձակող:
    շնկշնկան — Շնկշնկացող, շնկշնկոցով փչող:
    թախծալ-տխրել
    մացառուտ — մացառով պատված տեղ:
    ոստում — Ոստնելը, ոստյուն:
  2. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ակնթարթ,երբ,պատշգամբ,փախչել։
  3. Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ — վճիտ, պարզ, հստակ, պայծառ, մաքուր, ականակիտ, զուտ:
բ/լուռ — Անձայն, անխոս, անմռունչ, անաղմուկ, անշշուկ, անշշունջ, անբարբառ, լռակյաց, լռելյայն, լռիկ, լռին, սուսուփուս, մունջ, կախագլուխ, լուռ ու մունջ, լուռ ու մուռ, լռիկ-մնջիկ, սուսիկ-փուսիկ, (բրբ.) կրկոլփ, կուկափ, հաշ, մռունջ:
գ/ակնդետ — Անհամբեր ,  Ակնապիշ :
դ/ընտանի — Ընտել, սովոր, ձեռնասուն, Ընտանեկան, տնական, առտնին, տանու:

4.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ — ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին  — դատող, բանիմաց, խելաց
գ/կողը հաստ — համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել  — մեկին պաժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

5. Տեքստից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Հիշեցում՝ Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…
լիակուրծք , ուշագրավ , լուսամուտ աղմկահույզ, հողմածեծ

6.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվիրել
բ/մալինա —ազնվամորի
գ/կենգուրու —ագեվազ
դ/ստարտ-սկիզբ

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ…
Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
8.Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
Նա մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

9.Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Իր հարազատ տանը։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Եղնիկը չեր մոռանում իր հայրենի բնակավայրը։

12.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

13.Տեքստից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես:

Սասունցի Դավիթ

Մըսրա Մելիքն իմացավ, որ էլ Առյուծ Մհերը չկա:
Մըսրա Մելիքը հարձակվեց Սասունի վրա:
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Սասունը հանձնեց Մըսրա Մելիքին։
Ու Մըսրա Մելիքը ասաց ․
—  Քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու ամողջ Սասունը անցավ թրի տակով,
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
ԵՎ հրամայեց սպանել Դավիթին։
բայց համուզեցին ․— Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։

Սասունցի Դավիթ

4
Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք,- ասավ Մըսրա թագավոր,-
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
    խարջ-հարկ,տուրք
    բովանդակ- Բոլոր, ամբողջ, համայն:
  2. Բացատրիր աղաչանք անել, քաղցր աչքով մտիկ անել, կրակ դառնալ արտահայտությունները:
    աղաչանք- Աղաչելը, աղերսելը:
    քաղցր աչքով մտիկ անել-լավ աչքով նայել :
    կրակ դառնալ- Շիկնել:
  3. Վերնագրիր հատվածը:
    Ոժեղ Սասունցի Դավիթ
  4. Հատվածը կարդալուց հետո ի՞նչ կարծիք կազմեցիր Մելիքի մասին. ինչպիսի՞ն էր նա, բնութագրիր:
    Չար էր,չաղ էր,ագահ էր ։
  5. Կազմիր  հարցեր և առաջադրանքներ այս հատվածի վերաբերյալ:

1.Սասունցի Դավիթը ինչպիսին էր , բնութագրիր։
2.Սասունցի Դավիթը ոնց է մեծերին դես -դեն քցում։

Բնության պահպանության կանոնները

Այսօր մեզ հյուր էր եկել Էրիկ Գրիգորյանը։ Նա՝ որպես բնապահպանության նախարար, ասաց մի քանի կանոնններ։

Առաջին կանոնը

Եթե պլաստիկ շշեր եք գտնում անտառի մեջ վերցրեք, որովհետև արևի ճառագայթները կընկնեն շշի վրա, շիշը կհալվի և կհանդիսանա հրդեհի աղբյուր։
Վերջում մեզ գրքեր բաժանեցին, գնացինք դասի։

Հարավային Ամերիկա առաջադրանքներ

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը տասներկու- անկախ երկիր կա, նաև Գվիաննա , որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը`Անխել , որն ունի 979 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը ԵՎրոպան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը  Ակոնկագուա է, 6960 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Ատակամա՝ 181,3 հզ. կմ² ։ Ամենաերկար գետը   Ամազոն՝ 6.437 կմ է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է  6.437 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում  պիրանիա  ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները ։